Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դյուրին չի լինի: Այս մասին հայտարարել է ամերիկացի գեներալ Դարրեն Մաքդյուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին նա հայտարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«ԼՂ հակամարտությունը բարդ հակամարտություն է, և դրա լուծումը դյուրին չի լինի»,-Trend-ը մեջբերում է նրա խոսքը:
Մաքդյուի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է այդ հարցով ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն ու ջանքերը: