«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ մոտ երկու տարի հակասահմանադրական ճանաչված օրենքով ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից պարտադիր կերպով գումարներ է գանձել: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ ՍԴ-ն այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական»,- այս մասին օգոստոսի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ խոսելով կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման մասին, որը 2012-ից մինչ օրս երկու անգամ վերաորակվել է՝ պարտադիրը դարձնելով կամավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ մինչ այս պահը քանի մարդ է ստիպված բիոմետրիկ անձնագիր եւ նույնականացման քարտ ստացել: Պարզեցինք` առաջին տեսակից ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ երկրորդից` 725 հազար հոգի՝ վճարելով ընդհանուր 28 հազար պարտադիր գումար: Ասել է թե՝ հակասահմանադրական օրենքով քաղաքացիները մոտ 9 մլրդ 275 մլն դրամ են վճարել ՀՀ ոստիկանությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: