Վարչապետի եռամսյա գործունեությունը դրական է եղել. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եմ` դրական են այդ գործունեության բնութագրումը, հավատ ներշնչող, սպասելիքներով լի: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եռամսյա գործունեության մասին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Հանրության մեջ շատ դրական կարծիք է ձևավորվել, բարոյահոգեբանական մթնոլորտը ՝ կառավարման համակարգում և քաղաքական համակարգում, կարծես թե, դեպի ավելի շատ դրականն է տեղաշարժվել: Այս տեսանկյունից վարչապետի ավելի քան եռամսյա գործունեությունը դրական է եղել»,-ասաց նա:

Ըստ Թորոսյանի ՝  Կարեն Կարապետյանի գործունեությունն այս կարճ ժամանակում տվել է հույսեր և սպասելիքներ. «Եռամսյա ժամկետը մեծ ժամանակ չէր կառավարության ղեկավարի համար, մեծ ժամկետ չէր ակնառու, ավելի տեսանելի հաջողություններ արձանագրելու համար, բայց այն ձեռնարկված քայլերը` շատ ու շատ գործերի, որոնք նշմարելի են և ակնկալելի են հանրության կողմից, դրանք մեծ հնարավորություն են տալիս լուրջ սպասելիքներ ունենալ»:

Վերջինս հավելեց, որ կադրային փոփոխությունները դրական առումով նույնպես հույս են ներշնչում:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս