Շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացվելու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նոր «Հարկային օրենսգրքի» վիճակախաղերի եւ շահումով խաղերի պետական տուրքի չափը հինգ անգամ ավելացնող դրույթը: Ինչ է սա նշանակում: Այսինքն` հունվարի 1-ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացվելու է 450%-ով, այսինքն` 4,5 անգամ, գոծող օրենքի համաձայն՝ 100 մլն դրամի փոխարեն՝ 500 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանից հետաքրքրվեց, թե ինչ են պատրաստվում անել հունվարի 1-ից հետո: Ի պատասխան մեր հարցմանը` Սմբատյանը տեղեկացրեց. «Դեռ սպասում ենք ֆինանսների նախարարության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արձագանքին, հանդիպել ենք, խոսք են տվել համապատասխան պաշտոնատար անձանց իրավիճակը ներկայացնել, բայց դեռեւս ոչ մի առաջընթաց չկա»:

Սմբատյանի խոսքով` ամեն ինչ անելու են, որ «Հարկային օրենսգրքի» այդ դրույթը փոխվի:




Լրահոս