Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է յուրացման մեջ. վնասը կազմում է մոտ կես միլիոն ռուբլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովում ավարտվել է գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում Հարավային և Կենտրոնական ռազմական օկրուգներում, գրում է «Կոմերսանտ»-ը:

Նա մեղադրվում է խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

Քննության վարկածով՝ գնդապետը ներգրավված է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների համար սննդի գնման հետ կապված խաբեության մեջ: Վնասը գնահատվում է 470 միլիոն ռուբլի: 2016թ. հունիսին 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Զորին ենթադրյալ համախոհը՝ 102-րդ ռազմաբազայի սննդի ծառայության պետ Վլադիմիր Ֆիրսովը։

«Կոմերսանտ»-ի աղբյուրների տվյալներով՝ գնդապետ Դենիս Զորինը 2015թ. ամռանից գտնվում է Դոնի Ռոստովի ՍԻԶՕ-ում, այժմ ծանոթանում է իր քրեական գործի նյութերի հետ: Այն հարուցվել էր ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ (առանձնապես խոշոր չափի խարդախություն) և 285-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Պաշտպանությունը մի քանի անգամ միջնորդել է գնդապետի խափանման միջոցը փոխելու համար, սակայն Զորինը նախկինի պես գտնվում է կալանքի տակ:

Վլադիմիր Ֆիրսովը այս տարվա հունիսի 8-ին հատուկ կարգով դատապարտվել է Ռոստովի կայազորային զինվորական դատարանի կողմից: Նա ընդունել է մեղքն ու 7 տարվա ազատազրկման դատապարտվել: Ֆիրսովը որպես իր հանցակից նշել է Զորինի անունը:

Սակայն Զորինի փաստաբանը պնդում է, որ քննությունը Հարավային ռազմական օկրուգի սննդի ծառայության նախկին պետի մեղավորության ոչ մի ապացույց չունի։ Պաշտպանության վարկածով՝ քննիչները հիմնվում են միայն Ֆիրսովի ցուցմունքների վրա:




Լրահոս