Հավանություն է տրվել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու գումարված արտահերթ նիստում ավագանու անդամները քվեարկությամբ հավանություն են տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։

Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:

Նշենք, որ արտահերթի նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը ևս  արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

 




Լրահոս