Իգնատի Առաքելյանը նախադեպ ստեղծեց. «հրամանները կատարողներին» խիստ պատժել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, անդրադառնալով այս աննախադեպ երեւույթին, երեկ ասաց, թե այս քայլը զսպաշապիկ կհանդիսանա անբարեխիղճ աշխատող մյուս ընկերությունների համար:

Ինչ խոսք, գովելի է անբարեխղճության դեմ քայլեր ձեռնարկելու նախաձեռնությունը, սակայն հարց է առաջանում` ով է այս պարագայում առավել անբարեխիղճ գտնվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, թե՞ ընկերությունը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ նույն նախարարությունն էր մի շարք ընկերությունների հորդորում, առաջարկում նախ՝ մթերում կազմակերպել, ապա՝ ամեն գնով մարել գյուղացիների պարտքերը` խոստանալով հետագայում օգնել ծագած խնդիրներում: Եւ ահա նշված ընկերությունը կազմակերպեց մթերումը ու «սնանկացավ»:

Այսպիսով՝ ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նախադեպ ստեղծեց, թե ինչպես կարելի է պետական լծակներն օգտագործելով՝ մասնավոր ընկերությանը պարտադրանք ներկայացնել, ապա հետագայում պատժել այդ «հրամանը կատարելու» համար: Իսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության նիստում բացատրում էր, որ «պետությունը պետք է գործարարի ձեռքը բռնած ման գա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս