Հայ-իրանական հարաբերությունները ջերմ են քաղաքական իմաստով, սառը՝ տնտեսական առումով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ-իրանական հարաբերությունները իրենց բովանդակությամբ, մեղմ ասած, յուրահատուկ են։ Դրանք առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով։ Վերջին շրջանում փորձեր են արվում խորացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, սակայն շոշափելի առաջընթաց այս առումով դեռ չկա։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երեկ տեղի ունեցած այցը Հայաստան կարող է խթանել այդ հարաբերությունները, մանավանդ որ այցի օրակարգը հիմնականում բաղկացած է հենց տնտեսական բնույթի հարցերից։

Այցի շրջանակներում կազմակերպվել է նաև հայ և իրանցի գործարարների մասնակցությամբ բավական տպավորիչ տնտեսական համաժողով։ Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները իրոք ունեն ահռելի մեծ ներուժ, սակայն օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս