Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: Օրենսգիրքը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները: Օրենսգրքում որպես հիմնական սկզբունք նշված է, որ մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային ձևով:
Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ Մաքսային օրենսգրքում ֆիքսած է մեր ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին:
Մանրամասները՝ տեսանյութում: