«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար ստեղծված միջկուսակցական՝ իշխանական և ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի՝ երեկ երեկոյան նախատեսված նիստը տեղի չի ունեցել։
Նիստում նախատեսված էր վերջնական տեսքի բերել տեսախցիկների ձեռքբերման, տեղադրման և սպասարկման գործընթացի համար մրցույթի հայտարարությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ «Էկենգ» ընկերության տնօրենի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արթուր Թունյանը ՀՀԿ-ի կողմից մասնակցում է հանձնաժողովի նիստերին, թեև հանձնաժողովի անդամ չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու հարցում խնդիրներ են առաջացել, քանի որ ՀՀԿ-ն Թունյանի միջոցով փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, չի համաձայնում նաև տարածքի մուտքի մոտ տեսախցիկներ տեղադրելուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։