Օբաման Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որը նախատեսում է սահմանափակումներ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ մի միջոց` տրամադրված ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը 2017թ. ֆինանսական տարում, չեն կարող ուղղվել երկկողմ ռազմական համագործակցությանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի կառավարությունների միջև մինչ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը չտեղեկացնեն կոնգրեսին այն մասին, որ ՌԴ-ն դադարեցրել է ուկրաինական տարածքների օկուպացումն ու ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը»,-ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը պետք է իրականացնի Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերը:




Լրահոս