980 հազար դրամ` սենյակները հարդարելու համար. հերթական շռայլությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 980 հազար ՀՀ դրամ է հատկացրել մի ընկերության` սենյակները հարդարելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք» ՍՊԸ-ի հետ Կադաստրի կոմիտեն կնքել է պայմանագիր` «մարզերի միավորված ստորաբաժանման վարչական շենքում արխիվի եւ արխիվի բաժնի օպերատորների համար նախատեսված սենյակներում հարդարանքներ իրականացնելու համար»:

Այս աշխատանքների համար մոտ 1 մլն դրամ է հատկացվել: Թե ինչպես են հարդարել, ում ճաշակով, պայմանագրից հասկանալի չի դառնում:




Լրահոս