Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ