Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ Արտեմ Ասատրյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց: Նրա խոսքով, նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության ավելացման համար առաջին հերթին պետք են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգի մասով:

Կառավարության ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելու սկզբունքային մոտեցումը: Ըստ այդմ, հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովության գնահատման համակարգում ամեն գնով երեսուն միավոր ձեռք բերելու մղումն ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանների ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ», – նշեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս