Ունեմ խիստ հանձնարարություն. առաջին քայլը մեր համակարգը կաշառակեր էլեմենտներից մաքրելն է. Վարդան Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած մարդ կարող է ապրանքներ ներմուծել եւ վաճառել: Ես այնքան եմ հոգնել բանանի մասին հարցերից, որ արդեն չեմ կարողանում բանան ուտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առւնթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Մեր երկրում շուկաներն ազատ են, եւ ձեռնարկատիրության համար սահմանափակումներ չկան: Սա հստակ եմ ասում, որպեսզի այս թեմային չվերադառնանք: Բանանի մենաշնորհ էլ չկա, որքան էլ այդ մասին ինձ շատ հարցնեն»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով, վերջին 10 օրերին ներմուծումը փոքր-ինչ նվազել է, բայց դրա պատճառը ձյան տեղումների հետևանքով Վերին Լարսի անցակետում խցանումներն էին:

Ամփոփելով տարին,ՊԵԿ նախագահը նշեց, որ  խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 521 հարկ վճարողներից դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային է գնահատվել 296-ը:

«Երկրի ղեկավարության կողմից ունեմ խիստ հանձնարարություն։ Եվ լինելով պատասխանատու մարդ՝ պարտավորվում եմ, որ այդ հանձնարարությունները կատարվելու են: Առաջին քայլը մեր համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է, ինչն արդեն սկսվել է»,- նշեց նա:

Հարությունյանը հայտնեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում 50 աշխատակից ազատվել  է աշխատանքից և այդ գործընթացը շարունակական է լինելու:




Լրահոս