Երեկ հայտնել էինք, որ կրթության և գիտության նախարության կրթության տեսչությունն օրեր առաջ խնջույք էր կազմակերպել «Վալեմ» ռեստորանային համալիրում:
Տվյալ հրապարկման շուրջ քիչ առաջ իր պարզաբանումը ներկայացրեց կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը: Նրա խոսքով` իրենք ռեստորանում հավաքվել էին ոչ թե ամանորյա խնջույքի, այլ պարզապես իրենց 7 բաժիններից մեկի երկու աշխատակցի երեխաների առիթն էին նշում: Նրա խոսքով` աշխատակիցներից մեկի երեխան ամուսնացել էր, մեկինը` նշանվել: Եվ այդպես որոշել էին նշել այդ առիթը ռեստորանում:
Հավելենք, որ խնջույքին մասնակցում էին 7 բաժիններից մեկի աշխատակիցները միայն: