Ինչպես է անցել գիշերը Տավուշի մարզի Չինարի գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Տավուշի մարզի Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ` հասկանալու ինչպես է անցել գիշերը Չինարիում, քանի որ վերջին շրջանում հակառակորդն ակտիվացել է նաև հայ-ադրբեջանական սահմանին:

Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ գիշերն անցել է գրեթե առանց կրակոցների. «Նորմալ է եղել»:

ՀՀ պաշտպանության նախարի մամլո խոսնակ Արծրուն Հովյաննիսյանն էլ ArmLur.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց, որ առաջնագծում գիշերը համեմատաբար հանգիստ  է անցել՝ կրակոցներ քիչ են եղել:

 

 




Լրահոս