Վարդենիսի քաղաքապետը մտավախություն չունի, որ կկորցնի աթոռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Գեղարքունիքի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել հոկտեմբերի 2-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասով: Բանն այն է, որ Վարդենիսի բնակիչներից շատերը բողոքել են, թե այդ օրը գնացել են ընտրությունների, սակայն իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ:

Պարո´ն Խլոյան, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ընտրակեղծարարություն է եղել և իրավապահները քննություն են սկսել: Տեղեկություններ տարածվեցին, որ Դուք բավականին անհանգստացած եք:

-Որևիցե մտավախություն չունենք, մեր ընտրությունները կայացել են ժողովրդավարական: Ընդդիմադիրները, եթե զեղծարարություն են արել թող գնան իրենց… Մենք որևիցե զեղծարարություն չենք արել: Իրավական, օրենքով սահմանված կարգով  մարդիկ արել են, իսկ  այն ինչ-որ կա աբսուրդ է:

 Ձեզ իրավապահները կանչե՞լ են հարցաքննության:

-Այդպիսի բան գոյություն չունի, եթե կանչեն` երևի հանձնաժողովներին կամ անձնագրային բաժիններին: Ես ի՞նչ կապ ունեմ:

Այսինքն՝ Դուք վստահ եք, որ այդ կեղծարարություններն իրականացրել  են հանձնաժողովի անդամները և Դուք որևէ բանից տեղյակ չե՞ք:

-Նման կեղծարարություն, ընդհանրապես, գոյություն չունի:

-Այդ դեպքում,  հիմա դատախազությունն ի՞նչ է քննում, եթե կեղծարարություն չի եղել:

-Ես չգիտեմ ինչ են քննում, եթե իրավական է եղել ամեն ինչ, օրենքով սահմանված կարգով որևիցե խախտում չի եղել: Այսօր ցավը գիտեք ինչումն է, որ բանսարկուներին եք լսում:

Փաստ է մեկ բան, որ  դատախազությունը քննություն է սկսել, Դուք  չե՞ք վախենում այնպիսի բացահայտումներ անեն, որ լքեք Ձեր նոր ստանձնած աթոռը:

-Ես որևիցե մտավախություն չունեմ: Եթե մենք որևիցե սխալմունք ունենայինք հիմա հրդեհել էին: Իմ ժողովուրդը գնացել է իրավական ձևով ընտրությունը կատարել է: Այդպիսի ընտրություն աշխարհում գոյություն չունի, մաքուր ընտրություն է եղել:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս