![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/gagik-melqonyan-1.jpg)
Այսօր տեղի ունեցավ «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության առաջին նիստը: Նիստի ավարտից հետո դաշինքի խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց ArmLur.am-ի հարցերին, նշելով, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև քաղաքական կուսակցությունների հետ հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Հարցին՝ դաշինքը երեկ հայտարարություն էր տարածել և ընդդիմադիր ուժերին կոչ արել միավորվել, արդյոք արձագանքողներ եղել են, Մելքոնյանը նշեց. «Մեր ամբողջ նպատակն այն է եղել, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը միանա: Հիմա այնպես է դարձել, որ ընդդիմադիրներն են իրար քննադատում, դա է վատը: Եթե քեզ ընդդիմադիր ես համարում, արի կանգնիր ընդդիմադիրի կողքին», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան