ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- «Հենարան» մամուլի ակումբում տեղի կունենա «Ալյանս» կուսակցության հիմնադիր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ասուլիսը
Երկուշաբթի` հունվարի 23-ին ժամը 11:00-ին: “Հենարան” մամուլի ակումբում տեղի կունենա “Ալյանս” կուսակցության հիմնադիր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախընտրական մամուլի ասուլիսը:Կխոսվի “Ալյանսի” համագումարի, վերակազմավորման, ընտրություններին մասնակցության ձևաչափի և ներքաղաքական ու նախընտրական այլ թեմաների մասին:
- Տեղի կունենա ՀՀ էներգետիկենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի և ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի ասուլիսը
Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ էներգետիկենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի, ՀՀ վերականգնվող էներգետիկայի ևէներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- 2017թ. հունվարի 25-27-ը Երևանում անցկացվելու է «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես: Բանախոսները կներկայացնեն միջոցառումների մանրամասները, նպատակը, ակնկալվող արդյունքները:
- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի գործի նոր մանրամասների մասին
Երկուշաբթի, հունվարի 23–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի գործի նոր մանրամասների մասին:
Ինչո՞ւ են մերժում Հովհաննես Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակել: Անբացատրելի դաժանություն, թե՞ սոցիալական խտրականություն: Ասուլիսի բանախոս՝ Արսեն Մկրտչյան Հանրապետական կուսակցության անդամ, Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի փաստաբան:
- «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի անդամների և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենների մասնակցությամբ
Հունվարի 23-ին ժամը 12.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի անդամների և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենների մասնակցությամբ։
Թեման՝ «Հայաստանում 2-րդ անգամ պատրաստվում են նշել Չինական Նոր Տարին կամ Գարնան Տոնը. Այդ կապակցությամբ անցկացվելու է Հայ – չինական մշակութային փառատոնը՝ ավանդական երաժշտությամբ եւ պարերով. Ինչո՞վ և ի՞նչ շեշտադրումներով է տարբերվելու այս տարվա փառատոնը 2016թ.-ից. Փառատոնի նպատակը. Մասնակիցները. ծրագիրը, աջակցություն ցուցաբերած կազմակերպությունները. հայ – չինական համագործակցության հետագա քայլերը. Հարաբերությունների հնարավոր զարգացումները»
Բանախոսներն են՝
Տիգրան Չոբանյանը – Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի նախագահ
Ռոբերտ Վարդումյանը – Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ (Թաուլու) «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր
Լիլիա Կարապետյանը – Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի անդամ, «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր
Գոռ Սարգսյան – ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն
Յան Մեյխուա – ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
- Տեղի կունենա «Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը. այն նվիրված է քառօրյա պատերազմում զոհված տղաներին
Հունվարի 23ին, ժամը 15.00, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի կունենառադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորիշնորհանդեսը:
Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացածքաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։
Նշենք, որ մատենաշարի 10րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿներին տրամադրվող դրամաշնորհայինծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Սիրով հրավիում ենք լուսաբանելու։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
- Տեղի կունենա Վեդու ջրամբարի
շինարարական աշխատանքների մեկնրակը ազդարարող միջոցառում
Հունվարի 23-ին, ժամը 11:00-ին, Վարդանանց 8/1
հասցեում (Հայջրմուղկոյուղու շենք), տեղի կունենա Վեդու ջրամբարի
շինարարական աշխատանքների մեկնրակը ազդարարող միջոցառում:
Կմասնակցեն ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՋՏՊԿ ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, ՋՏՊԿ ՋՏ ԾԻԳ-ի
շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարապետ Վարազդատ Մկրտչյանը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ միջոցառումից
10 րոպե շուտ:
ԴԱՏԱԿԱՆ ՆՍԻՏԵՐ
- Տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի անգործության դեմ Գևորգ Սաֆարյանի հայցի քննությունը
Երկուշաբթի, հունվարի 23-ին, ժամը 12:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի անգործության դեմ Գևորգ Սաֆարյանի հայցի քննությունը:
Նույն դատարանում տեղի կունենան նաև Սասնա ծռեր խմբավորման մի շարք անդամների և նրանց օժանդակող հոդվածներով մեղադրվող կալանավորված անձանց կալանքի երկարացման դատական նիստեր հետրյալ ժամանակացույցով, որը ենթակա է թարմացման և համալրման․
Հունվարի 23
17:00- Արթուր Մելքոնյան
17:10- Հավհաննես Ղազարյան (Միայն այս նիստը կլինի Վերաքննիչ վարչական դատարանում, Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9)
Հուվարի 24
15:30- Աշոտ Պետրոսյան
16:00- Սերգեյ Կյուրեղյան
Հունվարի 25
17:30- Արթուր Սողոմոնյան