Իրեր, որոնք իրենց հետ վերցնում էին իսկական հետախույզները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նայում ես 007 գործակալներին և մտածում. արդյոք դա ճիշտ է: Արդյոք նրանք իսկապես նման սուպերսարքավորումներ ունեն: Հարկե է նշել, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերը չնայած հորինված են, սակայն դրանցում ճշմարտության մասնաբաժին կա:

Ի՞նչ էին իրենց հետ վերցնում իսկական հետախույզները:

Մահվան համբույր

Սա թունավորված շրթներկ չէ, որի օգնությամբ լրտեսուհին մահացու համբույր կտա հակառակորդին: Ամեն ինչ ավելի պարզ է. այն ունի շրթներկի տեսք, սակայն իրականում հրացան է փամփուշտով:

Տեսախցիկ կոճակի մեջ

Այդ լրտեսական տեսախցիկի ոսպնյակը տեղավորվում էր կոճակի մեջ, իսկ գործի էր դրվում գրպանից: Այն օգտագործվում էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում:

Անձրևանոց լրտեսի համար

Սա ԽՍՀՄ ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, ԿԳԲ) մշակումն էր: Ո՞վ կարող էր մտածել, որ անձրևանոցով էլեգանտ տղամարդը սառնասիրտ մարդասպան է:

Գուդինիի հավաքածու

Իրական լրտեսական հավաքածու, որը հետախույզները թաքցնում էին ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ աղիքում: Հաբի տեսքով հավաքածուն օգտագործվում էր 1960-ականներին և օգնում սեյֆեր կոտրել:

Լրտեսական ակնոց

Հարկ է նշել , լրտեսները գիտակցում էին, թե ինչի էին նրանք դիմում: Բացի ուղիղ աղիքում պահվող հաբից, շատերն ունեին նույնիսկ ցիանիդ: Փոքր հաբը թաքցնում էին ակնոցի մեջ, և եթե հանկարծ պարզվում էր, որ լրտեսին հայտնաբերել են, նա պետք է կամ անցավ մահանար կամ կամ դաժան խոշտանգումների ենթարկվեր և ամեն դեպքում մահանար:

Գաղտնալսող սարք կոշիկի կրունկի մեջ

Սա ռումինացի հետախույզների հայտնագործությունն է, ովքեր հետևում էին ամերիկացի դիվանագետներին: Դիվանագետները չէին հասկանում, թե որտեղից է ինֆորմացիայի արտահոսք տեղի ունենում, քանի որ ոչ մի տեղ չէին կարողանում հայտնաբերել գաղտնալսող սարքերը:

Հաղորդիչ կղանքի տեսքով

Նման սարքեր ակիտվորեն օգտագործվում էին 1970-ականներին:

Ծխամորճ-հրացան

Օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդպես կարելի էր մոտ հեռավորության վրա վերացնել հակառակորդին:

Ժամացույց-ֆոտոխցիկ Steineck

Այն հավաքվել է Գերմանիայում: Լրտեսը կարողանում էր լուսանկարել, երբ, իբր, նայում էր ժամացույցին: Ժամացույցը 8 լուսանկար էր տեղավորում:

Ռազմավարական կոճղ

Այն հայտնաբերվել է Մոսկվայի արվարձաններից մեկում 1970-ականներին:

Ֆոտոխցիկ ավտոգրիչի մեջ

Բացի ֆոտոխցիկից, այնտեղ նաև թույնով հաբ կար:

Մետաղադրամ-գաղտնարան

Այն օգտակար մետաղադրամ էր, որում միկրոֆիլմեր էին պահվում: Գաղափարը պատկանում է ԿԳԲ-շնիկներին:

Ածխային ռումբ

Թվում է, թե պարզապես ածուխ է:

Հրացան ձեռնոցի մեջ

Մշակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Սափոր-ռումբ

Այդ սափորից արված կումը մահացու էր լինում:

Լրտեսական ֆոտոխցիկ աղավնիների համար

Այլ կերպ ասած, առաջին անօդաչու թռչող սարքերն էին:

Կոճակ-կողմնացույց

Ո՞վ կմտածեր, որ սովորական կոճակները կարող են անհրաժեշտ պահի կողմնացույց դառնալ: Բավական էր դրանք միացնել իրար, որպեսզի անհրաժեշտ ուղղությունը սահմանելու համար. երկու կետերը ցույց էին տալիս հյուսիսը, մեկը՝ հարավը:




Լրահոս