Ձայն հավաքելու համար ՀՀԿ-ն Արարատում մարզպետ կփոխի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը, ինչպես գրել էինք, կրկին չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, որի ժամանակ պետք է հաստատվեր Կարեն Կարապետյանի՝ առաջին տեղակալի կարգավիճակը եւ ՀՀԿ խորհրդի ցուցակը։ Որպեսզի ներկա չլինի, Աբրահամյանը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Նարիշկինին, Մատվիենկոյին` իր քաղաքական ապագայի խնդիրներով: Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, տեւական ժամանակ է՝ հրաժարվում է նրան ընդունել եւ լսել։

Ավելի ու ավելի առարկայական է դառնում նրա՝ քաղաքական պրոցեսներից դուրս գալը, մանավանդ, որ որդին` Արգամը, լինելով Ծառուկյանի ընտանիքի անդամ, առաջադրվելու է ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով՝ մարզում: Եվ այս պարագայում քննարկվում է հետեւյալ կոնֆիգուրացիան. փոխվում է Արարատի մարզպետը, Ավշարի Գրիգորյաններն ուժեղացվում են, մարզպետ է դառնում Արամայիս Գրիգորյանը, ռեյտինգայինով ձայներ է ապահովում Արայիկ Գրիգորյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս