Նախարար Հրաչյա Ռոստոմյանը կվերադառնա՞ ԲՀԿ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց անմիջապես հետո նրա շուրջն են փորձում համախմբվել ոչ միայն այլ քաղաքական ուժեր ու անհատներ, այլեւ նախկին ԲՀԿ-ականներ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, նախկին ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա եւս կվերադառնա ԲՀԿ: «Սպորտը քաղաքականություն չի ճանաչում, իհարկե, արտաքին քաղաքականության մեջ մենք մեծ դերակատարություն ունենք, բայց ներքին քաղաքականության մեջ սպորտը դերակատարում չունի: Մենք չենք միանում որեւէ քաղաքական գործընթացների»,- մի փոքր մտորելուց հետո ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս