ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը մնացել է մեն-մենակ իր երազանքի հետ. ընտրությունների հետ կապված հեռահար պլաններն ի չիք դարձան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Slaq.am կայքի սեփականատեր, ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը առաջիկա ԱԺ ընտրություններում իր բոլոր խաղադրույքները դրել էր Հովիկ Աբրահամյանի վրա, և 2014թ. նրա վարչապետ դառնալուց հետո շտկեց լարված հարաբերությունները նրա հետ, մեծ ներդրում ունեցավ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանին Արտաշատի քաղաքապետ դարձնելու գործում։ Հարաբերությունները կարգավորելիս՝ Մենուա Հարությունյանը հեռահար պլաններ ուներ՝ ցանկանում էր 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակում անցողիկ տեղ ապահովել, սակայն, հիմա, երբ Հովիկ Աբրահամյանն ինքը խնդիրներ ունի կուսակցության ներսում, Մենուա Հարությունյանը մեն-մենակ է մնացել իր երազանքի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս