Սա վարչապետի համար շատ լավ փորձաքար է, որպեսզի ցույց տա, որ իրավիճակի փոփոխության կամք կա. Քրիստ Մարուքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը, պատասխանելով ArmLur.am-ի այն հարցին, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` Վանաձորի ընդդիմադիր ավագանու կողմից ուղղված նամակի պատասխանը ստացել են, թե ոչ, նշեց, որ դեռ պատասխան չեն ստացել:

«Նամակի պատասխանի համար օրենքով սահմանված 15-օրյա ժամկետ կա, մենք նամակը մուտքագրել ենք ամսի 11-ին, հետևաբար, մինչև ամսի 26-ն ակնկալում ենք պատասխան:

Դա կառավարության, վարչապետի համար շատ լավ փորձաքար է, որպեսզի ցույց տա, թե այն փոփոխությունները, որի մասին խոսում են ընդամենը խոսակցություննե՞ր են, թե՞ իրավիճակի փոփոխության կամքը կա»,-նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս