Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի ամենախոշոր նահանգի վարչապետ է ընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ հայ 46-ամյա Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ, որն Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգն է, փոխանցում է Rusarminfo-ն:

«Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհին՝ Գլեդիս Բերեջիկլյանը, դարձել է առաջին կին վարչապետը Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունից»,-հայտնել է Ավստրալիայի հայկական Ազգային կոմիտեն:

Նահանգի նախկին վարչապետ Մայք Բեյրդի պաշտոնաթողությունից Գլեդիսը միակ թեկնածուն էր: Վարչապետի պաշտոնը նա կստանձնի մինչև 2019թ. հաջորդ ընտրությունները:




Լրահոս