Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգում այսօր իր աշխատանքն է սկսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական ձմեռային նստաշրջանը:

Ինչպես հայտնում է Վեհաժողովի մամուլի ծառայությունը, ներկայիս նստաշրջանի ընթացքում կանցկացվեն ԵԽԽՎ նախագահի և փոխնախագահի, ՄԻԵԴ-ի դատավորների ընտրությունները: Խորհրդարանականները կքննարկեն Բուլղարիայում նախագահական ընտրությունների համար մոնիթորինգային արդյունքների զեկույցներն ու Մակեդոնիայի խորհրդարանական ընտրությունները:

Հունվարի 24-ին ԵԽԽՎ պատգամավորների առջև ելույթ կունենան Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հունվարի 25-ին՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:Ինչպես նաև կքննարկվեն Եվրոպայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակումը, Գազայի հումանիտար ճգնաժամը, Ուկրաինայում դեմոկրատական ինստիստուտների ձևավորումն ու այլ հարցեր:

Նստաշրջանը կավարտվի հունվարի 27-ին:




Լրահոս