«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ:
Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրիի ինֆեկցիոն եւ հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը: Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաեւ Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը եւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Ռեյտինգային ցուցակը հավանաբար գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: