Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանի Մոսկվա կատարած այցը ՀՀԿ-ից դուրս գալու որոշման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցով մեկնել էր Մոսկվա, ինչի պատճառով նույնիսկ չէր մասնակցել ՀՀԿ Գործադիր մարմնի` այս տարվա առաջին նիստին: Նա Մոսկվայում հանդիպել էր նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Չնայած ՀՀ նախկին վարչապետը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ ՌԴ վարչապետի հետ քննարկել է գործնական խնդիրներ, սակայն ակնհայտ է, որ քաղաքական հարցերը շրջանցել հնարավոր չէ:

Քաղաքական կարևոր իրադարձությունների ժամանակ հայ պաշտոնյաների Մոսկվա կատարած այցերն ու անակնկալ հանդիպումներն օրինաչափ են դարձել և շատ հաճախ ամենակարևոր որոշումները կայացվում են հենց նման հանդիպումներից հետո:

Հիշեցնենք՝  այսօր գրել էինք, որ  «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք  տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաեւ՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների: Հովիկ Աբրահամյանն էլ վստահաբար այդ մարդկանցից մեկն է, ով լինելով ՀՀԿ շտաբի պետ, տիրապետում է բազմաթիվ տեխնոլոգիաների, որոնք կարող են ընտրությունների ժամանակ ցանկալի արդյունք ապահովել:

Եվ դատելով Աբրահամյանի այսօրվա հայտարարությունից, կարելի է կարծել, որ իր համար կարևոր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Մոսկվա կատարած այցն ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները:




Լրահոս