Արտակ Դավթյանն ափսոսում է Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացնելու` հավելելով, որ մնալու է քաղաքականության մեջ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀԿ-ական պատգամավորների հետ, սակայն վերջիններս ընդհատակ են անցել: Մեզ ի վերջո հաջողվեց  զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ:

Պարո՛ն Դավթյան, քիչ առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ՀՀԿ-ից դուրս է գալու: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը:

-Ես ափսոսանք եմ ապրում:

-Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ ինքը կմնա քաղաքականության մեջ և, ըստ տեղեկությունների, կմիավորվի Գագիկ Ծառուկյանին: Այդքան մեծ դաշինքը անհանգստություն չի՞ պատճառում ՀՀԿ-ին:

-Դա իր իրավունքն է: Իսկ ինչպիսին կլինեն հետագա քայլերը,  կարվեն, որից հետո կարծում եմ, որ առիթ կունենանք մեկնաբանելու:

-Ընտրությունների նախաշեմի կարևոր փուլում այս որոշումն արդյո՞ք չի թուլացնում կուսակցությունը:

-Գիտեք` հնարավոր է, թե հնարավոր չէ, ամեն դեպքում քիչ ժամանակ է մնացել մինչև ապրիլի 2-ը: Ըստ էության, այդ հարցի պատասխանը կտա:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս