ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից տեղեկանում է, որ ՌԴ Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։
«ՀՀ 5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։
Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով»,-նշել է Հայթայանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել, տուժածները ՀՀ քաղաքացիներ են եղել: