Պանաման դադարեցրել է օֆշորային սկանդալի հետաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պանամայի իշխանությունները դադարեցրել են Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի մասին գործի հետաքննությունը, որի համաձայն՝ ընկերությունը օգնել է արտասահմանցի քաղաքական գործիչներին, գործարարներին և աստղերին օֆշորային հաշիվներ ստեղծել և կառավարել դրանք, փոխանցում է BBC-ն:

Երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ գործի հետաքննության պատճառ է դարձել Պանամայի սահմանադրական դատարան ուղարկված բողոքը, որի հեղինակի կարծիքով՝ հետաքննության մասնակիցները խախտում են սահմանադրությունը:

Պանամայի գլխավոր դատախազությունում չեն հստակեցրել, թե կոնկրետ ով է բողոք ներկայացրել:

Mossack Fonseca-ի փաստաթղթերի արտահոսքի մասին հայտնի էր դարձել 2016թ. ապրիլին: Փաստաթղթերում հիշատակվում են 72 պետությունների ներկայիս և նախկին ղեկավարների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և մշակույթի գործիչների անունները:




Լրահոս