ԱՄՆ կոնգրեսականներ Էդվարդ Մարքին և Թեդ Լյուն առաջարկել են արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջինը միջուկային զենք կիրառել այլ երկրների դեմ: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Կոնգրես հունվարի 24-ին: Այս մասին ասվում է կոնգրեսականների հայտարարության մեջ:
Նախագծի հեղինակները նշում են, որ միջուկային զենքի խնդիրն առավել ակտուալ է դարձել ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ով «իրավունք ունի միջուկային պատերազմ սկսել ցանկացած պահի», գրում է «ՌԲԿ»-ն:
Սենատոր Մարկիի խոսքով՝ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կդիտարկի ահաբեկիչների ուղղությամբ միջուկային հարվածի հասցման հարցը: