Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը հեռացվել է աշխատանքից: Բանն այն է, որ Կապանի ԲԿ-ում ստուգումներ են սկսվել, որը պատճառաբանվել է ԲԿ-ում վերջին շրջանում գրանցված մահացության դեպքերով: Սակայն, մեր տեղեկություններով, իրականում պատճառն այն է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լարված հարաբերություններ ունի ԲԿ-ի ղեկավար Սմբատ Օրբելյանի հետ, և հենց մարզպետն էլ հանձնարարել է սկսել ստուգումները:
ArmLur.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի փաստաբան՝ Արամ Օրբելյանն ասաց, որ դիմել է Վարչական դատարան` բողոքարկելու իր վստահորդի աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու մասին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությունը:
«Աշխատանքից ազատվել է մարզպետի կարգադրության հիման վրա: Կարգադրություն տալու նախորդող օրերը գործընթաց չի կատարվել: Տնօրենի հետ, որևէ մեկը չի փորձել քննարկել ինչ խնդիրներ կան, հանկարծակի տրվել է աշխատաքնից ազատման կարգադրություն»,-ասաց Սմբատ Օրբելյանի փաստաբանը:
Վերջինիս գնահատմամբ՝ տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում. «Այս պահին անձի իրավունքների խախտման աշխատանքներով ենք զբաղված: Այս տեղ էականն այն է, որ պարզ դառնա: Սմբատ Օրբելյանը, որևէ խախատում չի իրականացրել: Մարզպետն ամեն ձև խուսափել է, որևէ հանդիպումից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի ԲԿ տնօրեն է նշանկվել ոմն Ռոման Սարգսյանը և այդ փաստը ԲԿ-ի աշխատակիցների կողմից չի ընդունվում: ԲԿ-ի աշխատակիցները դիմել էին նաև Սերժ Սարգսյանին:
Լիդա Եղիազրյան