ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը «Իզվեստիա» թերթի հետ զրույցում հայտնել է, որ հաջողվել է պարզել ՀՀ պետական կառույցները պայթեցնել սպառնացողի ինքնությունը:
«Մեզ հաջողվել է պարզել ռուսաստանցու ինքնությունը, ով սպառնում էր պայթեցնել ՀՀ իշխանության մարմինների օբյեկտները: Նա բազմիցս կեղծ տեղեկություններ է տարածել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Մասնավորապես, նա սպառնում էր պայթեցնել Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի պետական կառույցները»,-ասել է Պրոկոպչուկը:
Նրա խոսքով՝ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործողության մասին կեղծ դիմում» հոդվածով: Այլ մանրամասներ Պրոկոպչուկը չի հայտնել: