Այսօր Ժոզե Մոուրինյոյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյոյի ծննդյան օրն է: Նրա մականունն է «Առանձնահատուկ»: Մասնագետները Մոուրինյոյին համարում են ֆուտբոլային լավագույն մարզիչներից մեկը:

Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսեց որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակեց որպես մարզիչ։ 1990 ականների սկզբում որպես մարզիչի օգնական հաջող աշխատելուց հետո նա դարձավ Բոբի Ռոբսոնի թարգմանիչը։ Նրա հետ նա աշխատեց պորտուգալական Սպորտինգ դե Պորտուգալ և Պորտու ակումբներում մինչև իսպանական Բարսելոնա տեղափոխվելը։ Նա Կատալոնյայում մնաց նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատեց հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։

Մոուրինյան սկսեց կենտրոնանալ մարզչի գործունեության վրա և կարճ ժամանակ, բայց հաջողությամբ մարզեց Բենֆիկա և Լեյրիա ակումբները։ Նա Պորտո վերադարձավ 2002-ին գլխավոր մարզիչի կարգավիճակով և հաղթեց Պրիմերա Լիգան, Տաչա դե Պորտուգալը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը 2003-ին։ 2004-ին Մոուրինյոն ակումբի հետ նվաճեց Պրիմերա Լիգան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան:

Հաջորդ տարի Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի և նվաճեց Պրեմիեր Լիգան երկու անգամ անընդմեջ 2005-ին և 2006-ին։ Նրան հաճախ քննադատում էին իր անկեղծության համար, սակայն Պորտոյի և Չելսիի հետ տարած հաղթանակները նրան դարձրին աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։

2008 թվականի կեսերին նա տեղափոխվեց իտալական Սերիա Ա՝ կնքելով երեք տարվա պայմանագիր Ինտեր Միլանի հետ։ Առաջին երեք ամսում նա նվաճեց առաջին իտալական մրցանակը՝ Սուպերկոպա Իտալիանա, և առաջին մարզչական տարին Իտալիայում ավարտեց նվաճելով Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը։ Հաջորդ տարի Մոուրիյոն հաղթեց երեք առաջնությունները՝ Սերիա Ա-ն, Կոպպա Իտալիան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան միասին առաջին անգամ Իտալիայի պատմության մեջ՝ դարնալով երրորդ մարզիչը պատոմության մեջ, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան երկու տարբեր ակումբների հետ, Էռնստ Հեպպելից և Օտմար Հիսֆելդից հետո։[10]

2010 թվականի մայիսի 28-ին նա դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Ռեալի հետ նրա առաջին մրցանակն էր Կոպա դել Ռեյը, որը ակումբի առաջին նման մրցանակն էր 1993-ից հետո։ Հաջորդ տարի նա հաղթեց Լա Լիգան և դարձավ չորրորդ մարզիչը, ով հաղթել է եվրոպական 4 երկրների առաջնություններում, Տոմիսլավ Իվիչից, Էռնստ Հապպելից և Ջովանի Տրապատոնիից հետո,[11] ինչպես նաև դարձավ առաջին մարզիչը ով հաղթել Եվրոպական 3 առաջատար առաջնությունները՝ Իսպանիա, Իտալիա և Անգլիա:

Հեռանալով Մադրիդից 2013 թվականի հունիսին` նա վերադարձավ Անգլիա գլխավորելու Չելսին երկրորդ անգամ և նույն մրցաշրջանում նորից նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 17-ին հեռացվեց մարզիչի պաշտոնից Չելսիի վատ ելույթների պատճառով[13]: Չելսիից հեռանալուց մի քանի ամիս հետո Մոուրինյոն 2016 թվականի մայիսի 27-ին պայմանագիր կնքեց Մանչեթեր Յունայթեդի հետ[14]:

Իր տակտիկապես լավ պատրաստվածության և վիճելի անձնական կերպարի պատճառով, քննադատների և նրա հակառակորդների կողմից համարվում է Արգենտինացի մարզիչ Էլենիո Էրերայի հաջորդը:




Լրահոս