ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանը «ջրից չոր դուրս եկավ». ԴԱՀԿ նախկին պետն ու քրեական գործերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական պատմություններից «մաքրելու» գործընթացը մտավ ավարտական փուլ: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պետք է մասնակցի «պարզ ճակատով»՝ առանց քրգործերի, որպեսզի ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքի:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ՊԵԿ-ը եւս կհայտարարի, որ բանանի ներկրման խոչընդոտների առիթով քրեական գործ չի հարուցվելու հանցակազմի բացակայության հիմքով:

Նկատենք, որ մինչ ՊԵԿ քննչականում փաստեր են հավաքում՝ ԴԱՀԿ նախկին պետին այս գործից եւս «չոր դուրս բերելու համար», Միհրան Պողոսյանն այս օրերին առավել ակտիվ գործունեություն է ծավալում: Նա մտադիր է խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ մեկ ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանները: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս օրերին Պողոսյանն իրեն պատկանող ընկերության բոլոր աշխատակիցներին գրանցում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որպեսզի իրեն ընտրեն ապրիլի 2-ին:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս