Վերջին իրադարձություններում շահագրգիռ կողմ է եղել Հովիկ Աբրահամյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ որոշ աղբյուրների, Սեյրան Ohանյանի՝ քաղաքականություն մուտքի եւ լայն դաշինքով` Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, «Սասնա ծռերին» համակրող դեմքերի առկայությամբ ընտրությունների գնալու գործում շահագրգիռ է եղել ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը, որն այն կարծիքին է, որ Օհանյանի դաշինքն այս ընտրություններում գրավելու է 2-րդ տեղը եւ ավելի լավ ցուցանիշներ է ունենալու, քան Րաֆֆի Հովհաննիսյանը` 13-ին:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ի եւ Օհանյանի դաշինքի միավորումը կարող է տեղի ունենալ արդեն պառլամենտում` վարչապետի ընտրության շուրջ: Եթե ծանրակշիռ ձայներով երկու դաշինքները մտնեն ԱԺ, ապա վարչապետափոխություն ապահովելու համար ավելի նպաստավոր իրավիճակ կլինի: Իսկ ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի մասով կատակում են․ «Չերչիլը մի անգամ վարչապետ դարձավ պահպանողականների, մյուս դեպքում` լիբերալների քվոտայով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս