Կարեն Կարապետյանն իր անձնական փողն է դնելու Գյումրիում. նա ոգևորված է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր  տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին:

Ըստ այդ ծրագրի՝ Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, եւ այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ եւ կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը:

Կարեն Կարապետյանը մտադիր է իր ներդրումները իրականացնել հրապարակայնորեն, եւ դրա նպատակը հնարավոր այլ ներդրողներին ներգրավելն է: Վարչապետը շատ է ոգեւորված այս ծրագրով: Նկատենք, որ Գյումրիի բնակչությունը պաշտոնական վիճակագրությամբ ամենաաղքատն է այլ քաղաքների բնակչության համեմատ:

Այստեղ աղքատ է համարվում բնակչության մոտ կեսը: Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից եւ որքանով կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, կերեւա ապագայում, երբ այն կիրականացվի: Եթե, իհարկե, իրականացվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս