ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- Հունվարի 30-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս` «Անձնական տվյալների պաշտպանվածության» օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Հայաստանում անհատական տվյալների պաշտպանության համակարգը. Ոլորտի ձեռքբերումները և թերությունները. տվյալների արտահոսքը և պատասխանատվության ձևերը. Դաշտի կարգավորման ներկայիս հուսալի միջոցները»։
Բանախոսներն են
Նարինե Խաչատրյան – Ապահով Ինտերնետ ցանցի հայաստանյան համակարգող, Մեդիա կրթության կենտրոնի փոխնախագահ:
Սամվել Գևորգյան – «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն
Տիգրան Հարությունյան – «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի տնօրեն
Բանախոսների ցանկը կհամալրվի
- Տեղի կունենա նտեսագետ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանի ասուլիսը
Հունվարի 30-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը:
Թեման՝ Տնտեսական իրավիճակ, առաջնահերթություններ, 2017թ-ի սպասելիքներ:
- Տեղի կունենա Արման Սարգսյանի մամուլի ասուլիսը
ՀՈՒՆՎԱՐԻ 30-ին, ժամը 13.00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- 2016թ. իրականացված հետազոտության արդյունքները` կապված Հայաստանի աշխատաշուկայում զբաղվածության և կրթությանփոխադարձ կապի, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրների հետ:
- Տեղի կունենա Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ասուլիսը
Հունվարի 30-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Թեման՝ Տնտեսական իրավիճակ, առաջնահերթություններ, 2017թ-ի սպասելիքներ՝ ընտրությունների համատեքստում:
ՆԻՍՏԵՐ
- Արմավիրի Ինֆոտանը տեղի կունենա Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի արտագնա նիստ
Հունվարի 30-ին, ժամը 12:30-ին Արմավիրի Ինֆոտանը տեղի կունենա Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի արտագնա նիստ:
Դիտորդ մարմնի անդամները Արմավիրի հասարակության ներկայացուցիչներին եւ լրագրողական հանրությանը կիրազեկեն Դիտորդ մարմնի առաքելության, նպատակների, գործունեության մասին, ապա բաց նիստում կքննարկեն ԴՄ-ի նախապատրաստած «Պատերազմի, զինված բախումների եւ ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի» ուղեցույցի նախագիծը: