«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել։ Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրահամյանի ազդեցության տիրույթում գտնվող հանրապետական որոշ գյուղապետերի եւ հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու եւ «տակից» Հովիկ Աբրահամյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կունենան։ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ մարզում ՀՀԿ-ից նրա քայլին հետեւողներ կլինեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: