Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները խիստ լարվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խիստ լարվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում եւ իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաեւ Ավան համայնքում:

Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը եւս  աներորդու` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում: Ու ստացվում է, որ չնայած ՀՀԿ-ից արված զգուշացումներին՝  Քեթրինի Միհրանն Ավանում խանգարում է նրանց: Տարոն Մարգարյանն էլ հրահանգել է Ավանում Մ. Պողոսյանին շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ: Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակի համար տարածք գնել, որպեսզի որեւէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետեւաբար նաեւ ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս