Խոշոր ներդրումների հարցում կառավարությունը շտապել է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանն արդեն հայտարարել է, որ առաջիկայում մեր տնտեսությունում լինելու են օտարերկրյա խոշոր ներդրումներ, սակայն չեն մասնավորեցվում, թե կոնկրետ որ ոլորտներում կամ ինչպիսի արտադրության մեջ են դրանք ներդրվելու։

Մեր տեղեկություններով, կառավարությունը մեծ հույսեր է կապում չինական կապիտալի հետ։ Չինացիները այժմ ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունները, ինչպես նաև ակնարկել են ապակու հզոր գործարան հիմնելու մասին։ Սրանք, իհարկե, խոշոր ծրագրեր են և եթե իրականանան, ապա կառավարության սպասումները կարող են և արդարանալ։ Սակայն որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ թեև Հայաստանում արդյունահանվող պղնձի հանքաքարի ծավալները վերջին շրջանում աճել են, այդուհանդերձ դա դեռ քիչ է պղնձաձուլարանի աշխատանքը եկամտաբեր դարձնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի արդյունահանման ծավալը աճի ևս 20-25 տոկոսով, իսկ պղնձի միջազգային գները կայուն աճեն։ Ինչ վերաբերում է ապակու հզոր գործարանին, ապա այստեղ ամեն ինչ ավելի անորոշ է։ Չինական կողմը ընդամենը հայտնել է նման տարբերակ ուսումնասիրելու մտադրության մասին։ Մի խոսքով խոշոր ներդրումների հարցում կառավարությունը կարծես շտապել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս