Միլիարդատերեր Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը հավանություն են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին նրանք հայտարարել են Կոլումբիական համալսարանում ելույթի ընթացքում:
Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ն Թրամփի օրոք մեծ քայլ է անում դեպի զարգացումը, ինչպես նաև ազատվում հասարակության մեջ եղած տարաձայնություններից: Գեյթսի կարծիքով՝ Թրամփը «նշանակալից և հիանալի գործով» է զբաղվում:
Բաֆեթը հավելել է, որ ԱՄՆ-ն Թրամփի օրոք առաջ կշարժվի: