Թուրքիան Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի չեղարկումը կարևոր ձեռքբերում է որակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու վերաբերյալ:

Նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշումը համադրելի է «պատմության վիճաբանական դեպքերի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հետ: Նշվում է, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ցույց տվեց իր հավատարմությունը ժողովրդավարության անքակտելի մասը համարվող խոսքի ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին:

«Որոշումը պատմական խնդիրների վերաբերյալ ժողովրդավարական քննարկումների, ներքաղաքական նկատառումներով արված ոչ օրինական սահմանփակումների տեսանկյունից կարևոր իրավական ձեռքբերում է»:
Նախարարությունը հույս է հայտնել, որ քաղաքական նպատակներով նման խնդիրները շահարկող շրջանակները այս որոշումից անհրաժեշտ դասեր կքաղեն:




Լրահոս