Վաղ է խոսել հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփին հարց են ուղղել, թե արդյոք նա բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և արդյոք պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Որքանով ես տեղյակ եմ, պլանավորվում է հեռախոսազրույց անցկացնել ՌԴ նախագահի հետ, սակայն ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա վաղ է խոսել դրանց չեղարկման մասին, սակայն մենք ռուսական կողմի հետ լավ հարաբերություններ հաստատելու հույս ունենք»,-նշել է Թրամփը:

«Երաշխիքներ չկան, սակայն եթե մենք կարողանանք հասնել դրան, ապա դրական կլինի»,-հավելել է Թրամփը:

Այն մասին, թե ինչպես կզարգանան Ռուսաստանի հետ հարաբերությունները, Թրամփը խոստացել է ավելի ուշ պատմել:

Երեկ Կրեմլում հաստատել էին, որ Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ: Հեռախոսազրույցը պլանավորվում է անցկացնել երեկոյան:




Լրահոս