Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Բերնլի»-ի (2:1) հետ խաղի ժամանակ ցուցաբերած պահվածքի պատճառով որակազրկվել է 4 խաղով:
ESPN-ն հայտնում է, որ ֆրանսիացի մասնագետը բաց կթողնի Անգլիայի Գավաթի շրջանակում կայանալիք «Սաութհեմփթոն»-ի, ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում՝ «Ուոթֆորդ»-ի, «Չելսի»-ի և «Հալ Սիթի»-ի հետ հանդիպումները: Բացի դրանից Վենգերը տուգանվել է 25 հազար ֆունտով: