Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ կապված փախստականների և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հետ, փոխանցում է Tasnim գործակալությունը:
«Այսօր ժամանակը չէ ազգերի միջև պատեր կառուցել: Նրանք մոռացե՞լ են, թե ինչպես փլուզվեց Բեռլինյան պատը»,-ասել է Իրանի նախագահը:
Ռոհանին նշել է, որ նույնիսկ եթե ազգերի միջև պատեր կան, անհրաժեշտ է հեռացնել դրանք:
Իրանի նախագահի խոսքով՝ ոչ ոք այսօր չի կարող դիմակայել գլոբալացմանը:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ պատ կկառուցվի Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև կսահմանափակվի փախստականների ներհոսքը: