Լուվրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցը երիտասարդ եգիպտացի է. Ֆրանսիայի իշխանություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձը, ով փետրվարի 3-ին Լուվրի մոտակայքում հարձակում էր իրականացրել, Եգիպտոսի քաղաքացի է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները:

Նրա անունը դեռևս չի հրապարակվում:

29-ամյա երիտասարդը տուրիստական վիզայով Փարիզ է մեկնել Դուբայից հունվարի 26-ին, վիզան տրվել է մեկ ամսով, հայտնել է Ֆրանսիայի դատախազ Ֆրանսուա Մոլենը:

Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել՝ արդյոք չարագործը միայնակ է գործել կամ հետևել է ինչ-որ ցուցումների:  Հարձակում գործած անձը լուրջ վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակցի կողմից: Հարձակման պահին Լուվրում հարյուրավոր այցելուներ են եղել:




Լրահոս