ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանին ընկեր համարող Աբրահամ Մանուկյանի խայտաբղետ գործունեությունը. ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք Աբրահամ Մանուկյանին:

Աբրահամ Մանուկյանը 2003-2007թթ. եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ապա անցել ԲՀԿ շարքերը, իսկ 2015թ. քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո մնացել կուսակցության մեջ` փորձելով դառնալ դրա ղեկավարը: Մամուլը բազմիցս գրեց, որ Աբրահամ Մանուկյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ հակասություններն այդ հողի վրա քանիցս սրվել են: Ծառուկյանին ընկեր համարող եւ ոչ մեկի հետ կամուրջները այրել չցանկացող Մանուկյանը 2016թ. աշնանը նույնիսկ մտածում էր կուսակցությունից հեռանալու մասին, սակայն այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, Մանուկյանը այլ տեղ հանգրվանելու կարիք հաստատապես չունի:

Հավելենք, որ եթե 2015թ. սկզբին Աբրահամ Մանուկյանը պայքարում էր Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների դեմ, ապա 2015թ. վերջին ակտիվորեն պաշտպանեց դրանք` իր կուսակցական ընկերների հետ մասնակցելով Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաներին: Դրա հետ մեկտեղ բավականին խայտաբղետ է Մանուկյանի խորհրդարանական գործունեությունը. նա բացակայել է ԱԺ նիստերի ավելի քան 48 տոկոսից: Քվեարկությունից հրաժարվելով 176 անգամ` Մանուկյանը կողմ է քվեարկել 244 օրինագծի: Այսպես՝ Աբրահամ Մանուկյանը 14 անգամ ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից, 10 անգամ էլ հանդես եկել հարցապնդումներով: Նա 34 անգամ դեմ է քվեարկել, 46 անգամ էլ՝ ձեռնպահ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Ն. Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս